Ermenihaber. Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։
Հայտարարության տեքստում ասվում է․
« – Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ այս հարձակումն իրականություն է դառնում միջազգային հանրության լուռ ուղեկցությամբ և Թուրքիայի ու Իսրայելի բացահայտ աջակցությամբ։
– Առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։
– Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղը լրիվ վերահսկողության տակ վերցնելն ու հայ ժողովրդին իրենց՝ դարեր ի վեր ապրած հողերից քշելն է, իսկ եթե դիմադրեն՝ նրանց գոյությանը վերջ տալն է։
Կարդացեք նաև
– Բաքուն այժմ ցանկանում է ոչնչացնել հայկական ներկայությունը Ղարաբաղում՝ Արցախում, այնպես, ինչպես ոչ մի քար չթողեց Նախիջևանի Ջուլֆայի հայկական գերեզմանոցում։
– Ներքոստորագրյալ թուրքիացիներս տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավարար զգայունությամբ չի գործում զարգացումների նկատմամբ և անհանգստությամբ ենք հետևում իրավիճակին։ Կրկնում ենք, ցեղասպանությունները կանխելը չի նշանակում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։
– Կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ և միջազգային հանրությանը՝ որդեգրել ակտիվ դիրքորոշում։
– Շրջանում արգելափակման մեջ գտնվող քաղաքացիների անվտանգ վայրեր տեղափոխման համար շտապ մարդասիրական օգնություն պետք է սկսվի։ Հրադադարը պետք է վերածվի տևական հրադադարի։ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու պայմանները, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացի»։