Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում այսօր, ՀՀ Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ, ներկա են եղել Հանրապետական մաղթանքի` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Ապա նրանք այցելել են Վանաձորի զինվորական պանթեոններ, ծաղկեպսակներ դրել և ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին:
Լոռու մարզպետի աշխատակազմ