Անդրանիկ Թեւանյանը Քննչական կոմիտեից ծափերի ու «Թեւանյան» վանկարկումների ներքո ազատ արձակվեց:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինձ առավոտյան բերման ենթարկեցին, զրկեցին ազատությունից՝ առանց որեւէ կոնկրետ պահանջ ներկայացնելու: Հետո պարզվեց, որ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկել, իբր ես օրինական պահանջը չեմ կատարել: Հետո ինձ ուղեկցեցին այստեղ՝ չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»:
Aravot.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարգավիճակ ունի Անդրանիկ Թեւանյանը: ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Նշել են, նա ունի վկայի կարգավիճակ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ