Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս պահին շատ կարևոր է ՄԱԿ կամ միջազգային այլ ձևաչափով խաղաղապահների առկայություն Արցախում․ Հայկ Գրիգորյան

Սեպտեմբեր 22,2023 15:39

Ազգային առաջընթաց կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի նկատառում

Տարածքային ամբողջականության սկզբունքին զուգահեռ այլևս չի կիրառվում ազգերի ինքնորոշման իրավունքը։ Սա վերաբերվում է նաև Հայաստանին և առաջին հերթին Հայաստանին։ Որևէ ողջամիտ երկիր չի կարող դա համարել տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն։ Հայաստանը կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միաժամանակ ճանաչեր, որ ամեն ազգ, այդ թվում` Արցախի հայերը ունեն ինքնորոշման իրավունք, եթե դա առնվազն անհրաժեշտ է բնաջնջումից փրկվելու համար ու բնականոն կյանքով ապրելու համար, առավել ևս ԼՂԻՄ ու Նախիջևանը ունեն ինքնավար մարզի կարգավիճակ ԽՍՀՄ փլուզման պահին։

Այս մոտեցումը թույլ կտար դրա մասին խոսել, երբ ռմբակոծում են խաղաղ բնակչությանը, կամ երբ ՌԴ ու Թուրքիան Խանկենդի են անվանում Ստեփանակերտը։

ՄԱԿ ԱԽ նիստին ողջ քաղաքակիրթ աշխարհը արձանագրեց արժանապատիվ ու անվտանգ ապրելու արցախցիների իրավունքը։

Երկրորդ, հայերին տեղահանել չի ձգտի այս պահին ՌԴ, քանի որ հայերի առկայությունը անհրաժեշտ է խաղաղապահների համար։ Բայց եթե այդ հարցը կարգավորվի Թուրքիայի հետ, ապա շատ հավանական է, որ Արցախի հայությունը հերթական անգամ փոխանակվի ռուս֊թուրքական օրակարգի մեկ այլ հարցի հետ է, լինի դա Ուկրաինա, ցորեն, Սիրիա թե այլ կարևոր հարց, ավելի կարևոր, քան ռուսական խաղաղապահների առկայություն Արցախում։

Այսինքն` այս պահին շատ կարևոր է ՄԱԿ կամ միջազգային այլ ձևաչափով խաղաղապահների առկայություն Արցախում, որը կբացառի հայության շահերի միանձնյա վերավաճառումը թուրքերին։ Բազմազգ խաղաղապահների ավելի արդյունավետ պետք է լինեն։

Սա պետք է պաշտոնապես պահանջեն ՀՀ ու Արցախը` ՄԱԿ֊ից, ԵՄ-ից, առանձին-առանձին ԱՄՆ, Ֆրանսիայից, Կանադայի, Գերմանիայից, Անգլիայից ու Ճապոնիայից։

Երրորդ ՌԴ֊ՀՀ մասնակցությամբ պայմանագրերը, հատկապես սանկցիաների շրջանցման, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ , պետք է կասեցվել և սկսվել դրանց չեղարկման գործընթաց` զուգահեռաբար սպասելով Արևմուտքի հստակ արձագանքին ու ՌԴ արձագանքին։

Չորրորդ, Հունգարիայի հետ պետք է խզել դիվանագիտական հարաբերությունները, արգելել այդ երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ։ Թուրքիայի հետ բոլոր տեսակի բանակցությունները ևս պետք է դադարեցնել։ Սա աշխարհին ցույց կտա, որ մենք սկզբունքային երկիր ենք այլապես մենք անդեմ ու անսկզբունքային կեցվածք ունենք։

Լավն էր Արարատ Միրզոյանը ելույթը և կեցվածքը, ի տարբերություն Նիկոլ Վովայիչի պահվածքի ու խոսքի, ինչպես միշտ։ Չեմ բացառում դավաճան վարչախմբի կազմում նորմալ մի քանի պաշտոնյայի գոյությունը, որոնցից մեկը, հավանաբար, Միրզոյանն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930