Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում դիմակավորված անհայտ 3 անձինք Անդրանիկի փողոցի 114 շենքի մոտ բռնություն են գործադրել Երևանի բնակիչ, 57-ամյա Արթուր Հ․-ի նկատմամբ, սպառնալիքի տակ նրանից հափշտակել ձեռքին եղած պայուսակը, ապա դիմել փախուստի։
Պայուսակում եղել է մոտ 6000 ԱՄՆ դոլար, անձնական փաստաթղթեր, 3 հատ բջջային հեռախոս և 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև նրան տրված «Մակարով» տեսակի ատրճանակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: