«Համաչափ ուժ են կիրառում հարկ եղած դեպքում», – լրագրողների փաստմանը՝ կարմիր բերետավորները անհնազանդություն իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն են գործադրում, մարմնական վնասվածքներ հասցնում, պառկեցնում ասֆալտին և հարցին՝ սա՞ է բարեփոխված ոստիկանությունը, այսպես պատասխանեց ՀՀ կառավարության շենքի առաջ ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց՝ «կնայենք կադրերը, ծառայողական քննություններ կնշանակվեն, պարզաբանումներ կլինեն»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ փորձը ցույց է տալիս, որ ծառայողական քննություններն արդյունավետ չեն, ՀՀ ոստիկանապետն այսպես արձագանքեց․ «Տալիս են, տալիս են»։
Հարցին՝ որևէ ոստիկան ծառայողական քննության արդյունքում ազատվե՞լ է աշխատանքից, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այստեղ չեմ կարող պատասխանել, հերիք է»։
Հարցին՝ ինչո՞ւ են այսքան ոստիկաններ բերվել ՀՀ կառավարության շենքի առաջ, ոստիկանապետը պատասխանեց․ «Հասարակական կարգ ենք պահում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՀՅՈՒՆՅԱՆ