Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապօգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է: Խիստ նախնական վարկածով կարմիր բերետների մեջ շակալներ են եղել. դիտում եմ կադրերը, այլ տարբերակ մտքիս չի գալիս»:
Հիշեցնենք, որ Երեւանի փողոցներում անհնազանդության գործողությունների, բողոքի ցույցի ժամանակ 6 ոստիկանով բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին: Նա փորձում էր ընդդիմանալ, քաշում էին ձեռքերից ու հրելով նստեցնում մեքենան: Ավելի ուշ ոստիկանական մեքենայում մի քանի հոգով սկսեցին ծեծել նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ