Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա․ դա ելնելով էս օրերի քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների թվի՞ց է ասում»․ Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 22,2023 13:08

«Ես երբևէ լուրջ ուշադրություն չեմ դարձրել նրա արտահայտություններին և ոչ էլ ինչ-որ արժեք տվել եմ, բայց եթե հարցը այդպես է տրվում՝ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա, դա ելնելով էս օրերի քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների քանակի՞ց է ինքը ասում»,-Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե ԼՂ բնակչության ուղիղ սպառնալիք չկա։

Տիրան Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանին արձագանքելով, նշում է՝ քաղաքացիական բնակչությանը սպառնալիք չկա այն պարագայում, երբ հազարների հասնող ցուցա՞կ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվեն․ «Սպառնալիք չկա այն պարագայում, երբ հոխորտում են, որ այն, ինչ վնասներ կան, դա բոլոր մեղավորների միջոցներո՞վ պետք է վերականգնվի, սպառնալիք չկա այն դեպքում, երբ ժողովրդին ասում են՝ պետք է անեք այն, ինչ մեր օրենսդրությո՞ւնն է սահմանում և այն, ինչ մենք ենք ուզում։ Եթե այդքանից հետո սպառնալիք չկա, ուրեմն՝ լավ»։

Լրագրողների հարցին՝ ԱՀ ՊԲ-ի կազմալուծումն ի՞նչ հետևանքներ է ունենալու, Տիրան Խաչատրյանը պատասխանեց․ «Ասենք թե կարելի էր այս իրավիճակում մեծ հույսեր կապել ՊԲ հե՞տ, դա էլ ճիշտ չէ։ Պատկերացրեք՝ ափիդ մեջ ունենաս փոքր չափսերի կենդանի և ուզենաս դրան ոչնչացնել։ Դա ուղղակի ակնթարթի հարց է։ Այս իրավիճակում, երբ Արցախը մեկուսացած, դավաճանված, մեն մենակ թողնված էր, ԱՀ ՊԲ-ն շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, որը հերոսաբար կատարեց»։

Տիրան Խաչատրյանն ասաց՝ այն բոլոր մարդիկ, որոնք ընդգրկված են եղել ԶՈՒ-ում, կատարել են խնդիր, նրանք բոլորը որպես ռազմական հանցագործներ Ադրբեջանի կողմից դատապարտվելու են․ դա է Ադրբեջանի նպատակը։ Լինելու են քրեական վճիռներ․ «Սա ևս մեկ անգամ փաստում է այն, որ քաղաքացիական անձանց վտանգ չի՞ սպառնում։ Օրինակ՝ եթե ընտանիքի անդամն ունեցել է մասնակցություն ռազմական գործողությունների, եղել է ԶՈՒ կազմում և իրեն պետք է դատապարտեն կամ խստագույնս պատժի ենթարկեն, իր ընտանիքի անդամներին սպառնալիք կա՞, թե՝ ոչ։ Դա ևս մեկ փաստ է»։

Տիրան Խաչատրյանն ասաց, որ ԱՀ ՊԲ զինված ուժերը եղել են մարտունակ և սպառազինված, ուղղակի իրենց շրջափակվածությունը, հակառակորդի հնարավորությունները, ուժերի հարաբերակցությունն այնպիսին են, որ իրենք ավելին անել չէին էլ կարող։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930