Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս պահին Անդրանիկ Թևանյանը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում/ Մամիկոնյանց 46/5։
Ներկայացել եմ որպես փաստաբան նրա շահերը ներկայացնելու։ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը։
Դեռևս սահմանափակված է տեսակցությունս վստահորդիս Անդրանիկ Թևանյանի հետ։ Զրկված եմ նաև հնարավորությունից վերջինիս դեղորայք փոխանցել, թեև տեղեկացրել են դրա անհրաժեշտության մասին։