ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը
Տեսնում եմ, որ հավաքի մասնակիցները վիրավորում, ընդհուպ հայհոյում ու հարվածում են մեր ոստիկաններին՝ մոռանալով կամ տեղ-տեղ ուրանալով, որ հենց նրանք էին նաև իրենց կյանքի գնով 44 օրյային պաշտպանում մեր հայրենիքը ու զոհվում հանուն ԼՂ մեր հայրենակիցների կյանքի իրավունքի ու Հայաստանի ինքնիշխանության։
Այսօր էլ նրանք պաշտպանում են մեր պետության ինքնիշխանությունը, սակայն Երևանի փողոցներում ընդդեմ դրսից կառավարվող ու պետության հիմքերը խարխլել ցանկացող ուժերի։
Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պատվով կատարում է իր աշխատանքը և մեր պետականության մասին մտահոգ քաղաքացիներս միանշանակ նրանց կողքին ենք։