Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան RT France-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության մասին և հեգնել, թե ինչի այն հանգեցրեց:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ:
«Տեսեք՝ ինչի դա հանգեցրեց: Փարիզը փորձեց իրենով անել այդ օրակարգը միջնորդությամբ և պատմել, որ Ֆրանսիայի մոտ միջնորդությունն ավելի լավ է ստացվում, քան այլոց, առավել ևս՝ Ռուսաստանի մոտ: Քանի դեռ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, կային բազմաթիվ լավ, ֆունդամենտալ հիմքեր կարգավորման խաղաղ ճանապարհով առաջ շարժվելու համար», – ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ հենց արևմտյան գաղափարախոսությունը ներթափանցեց իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց: Նա նշել է, որ դա կարող է «դաս լինել բոլորի համար, ովքեր կշեղվեն դեպի Արևմուտք միջնորդության հարցում»:
Կարդացեք նաև
«Չէ՞ որ Փարիզն այս անգամ էլ հարկ չհամարեց անգամ որոշ խոսքեր գտնել՝ ինչ-որ բացատրություն տալու համար: Չէ՞ որ առնվազն վերջին մեկ տարում Փարիզը մշտապես ասում էր, որ գլխավոր միջնորդն է, համենայն դեպս պաշտոնական Երևանի տեսանկյունից»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ