Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարեւոր էր զգուշացնել։
Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ։