Խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջորդ Անդրանիկ Թևանյանի և տասնյակ ցուցարարների՝ բռնի ուժով բերման ենթարկելու փաստը գնահատում ենք որպես Հայաստանի տապալված ժողովրդավարության վերջնական ապացույց։
Երևանի ավագանու ընտրություններում ժողովրդի զգալի մասի քվեն ստացած և զանգվածային բողոքի գործողությունների հիմնական առաջնորդի ընկալում ունեցող Անդրանիկ Թևանյանին ապօրինի զրկելը ակտիվ գործողությունների հնարավորությունից ժողովրդի արդար ցասումը բռնությամբ լռեցնելու ակտ է, որը բորբոքելու է դժգոհությունների ալիքը։
Սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում ապօրինի վարչախմբին սպասարկող ոստիկանական ուժերը բերման են ենթարկել առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ միաժամանակ չհիմնավորված ու անհամաչափ բռնություն գործադրելով բողոքի ակցիայի այլ մասնակիցների հանդեպ։
Վարչախմբի միակ հենարանը մնացած ռեպրեսիվ մեքենան և դրա բացահայտ վայրագ, անօրինական գործողությունները չեն սահմանափակելու բողոքի համաժողովրդական բողոքի ալիքը։ Կոմիտեի անունից Անդրանիկ Թևանյանի հրապարակած 24/7 գործողությունների պլանը ուժի և ընթացքի մեջ է։ Պայքարը շարունակվում է առանց օրակարգից շեղվելու և նոր թափով։
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան» դաշինք