Այս պահին ՀՀ կառավարության դիմաց հավաքված ցուցարարները գոչում են՝ «Նիկոլ, թշնամի»։
Տեղեկություններ կան, որ ՀՀ կառավարության նիստը ավարտվել է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը քաղաքացիներին հորդորեց շարժվել դեպի շենքի ետևի հատված՝ այսպես կոչված անցագրային մուտքի մոտ, որ անձամբ դիմավորեն ՀՀ կառավարության անդամներին։
Կարդացեք նաև
Այդ հատվածում՝ Տիգրան Մեծ փողոցի կողմից, այս պահին մեծաթիվ ոստիկաններ են կուտակված, մի քանի շարք պատ են կազմել։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Դիմադրեք, մենք պետք է հասնենք այն ծավալի, որ այլևս այս մարդիկ չկարողանան Նիկոլին պաշտպանել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ