Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այս պահին դասադուլ են հայտարարել՝ պահանջելով վերջ դնել Արցախում ցեղասպանությանը, անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
Նրանք ցուցապաստառները ձեռքներին՝ բարձրախոսով շրջում են բուհում՝ հորդորելով մյուս ընկերներին ևս միանալ, տեր կանգնել հայ ազգի իրավունքներին։
Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ չեն կարող շատերի նման անտարբեր մնալ տիրող իրավիճակին, հայրենակիցների ճակատագրին։
«Անտարբերությունը կկործանի մեզ, պետք է վերջ դնել այս անտարբերությանը», – ասացին նրանք։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ