Քիչ առաջ մեկնարկեց կառավարության նիստը՝ մեկ ժամ շուտ։
Ուստի անհնազանդության գործողություններին մասնակցող քաղաքացիները չհասցրին նախապես արգելափակել ՀՀ կառավարության շենքի մուտքերը։
Կարդացեք նաև
Մինչ ՀՀ կառավարության շենքի ներսում ընթանում է նիստը՝ քաղաքացիները դրսում փորձում են արգելափակել կառավարության շենքի բոլոր մուտքերը։
Այստեղ են բերվել ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնք սաղավարտներով, վահաններով շղթա կազմած պաշտպանում են ՀՀ կառավարության շենքը։
Զուգահեռ՝ Երևանի կենտրոնում մայրաքաղաքի մայթերից հեռացնում են նստարանները. հավանաբար այն պատճառով, որ քաղաքացիները չկարողանան դրանցով փողոց փակել։ Ոստիկանները բացում են նաև էլեկտրական ինքնագլորներով փակված փողոցները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ