📌 Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։
Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվեն և կբավարարվեն քաղաքացիների կարիքները։
🔻 Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կարդացեք նաև