Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջավադյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։
Մենք կապ հաստատեցինք նրա հետ՝ ճշտելու, թե արդյոք հավաստի՞ են այդ տեղեկությունները, որ որոշել է իր զինվորների հետ չհանձնվել:
Նա ասաց․ «Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն»։
Հարցին` իսկ որպես զինվորական, ինքն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ճի՞շտ են այդ լուրերը։
Ասաց. «Հայ ժողովրդին ո՛չ Ղարաբաղն ա պետք, ո՛չ էլ` ղարաբաղցին, վերջ»։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: