Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը, երբ ելույթ էր ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը Հայաստանին տարբեր շինծու մեղադրանքներ ներկայացրեց, հայտարարեց, որ «Հայաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը՝ զինված ուժերը լիարժեք եւ առանց պայմանների դուրս բերելու մասին, հանդիսացավ բոլոր միջազգային ջանքերի ձախողման պատճառ»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր չկան։
Ի դեպ, Բայրամովը նաեւ Փաշինյանի ելույթը վկայակոչելով առարկեց Արարատ Միրզոյանի հնչեցրած փաստարկներին․ «Ինձ մնում է միայն խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետն իր հայտարարության մեջ հերքեց բոլոր այս մեղադրանքները՝ հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք, և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները ճշմարիտ չեն: Սա, հիշեցնեմ, Հայաստանի վարչապետի հայտարարությունն է, որ արել է մի երկու ժամ առաջ»:
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ