Կառավարության շենքի դիմաց նորից բախումներ են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները հորդորում են՝ «մի խոչընդոտեք մեր օրինական գործողություններին»:
Ցուցարարներին վախեցնելու համար նրանք մահակներով հարվածում էին վահաններին:
Լարված իրավիճակ է: Ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»:
Կարդացեք նաև
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը բղավում էր. «Կազմակերպիչը գիտենք ով ա, պատասխան ա տալու՝ հայ ազգին խառնելու համար»: Ցուցարարները ի պատասխան բղավում էին՝ կազմակերպիչը այս ամեն ինչի ներսում, այս շենքի գլխում է»: Լրագրողներն էլ հորդորեցին՝ եթե սադրիչներ կան ու չեք կարողանում հայտնաբերել, հեռացեք:
Այսօրվա ցույցերից հետո ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 46 քաղաքացի։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ