Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ոչ մի կերպ չի հասկանում հանրության մի ստվար հատվածի անտարբերությունը Արցախում իրականացվող ցեղասպանության եւ Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ։
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց․ «Ես չգիտեմ, թե իմ խոսքն այլեւս ինչ կարեւորություն, ինչ ազդեցություն ունի։ Ես ամեն ինչ ասել եմ, ամեն ինչ զգուշացրել եմ։ Լսող չկա։ Այնպիսի տպավորություն է, որ հիմա ադրբեջանցիները ոչ թե Ստեփանակերտ են մտնում, այլ, ասենք, Ռուանդա։ Ժողովուրդն իրեն այնպես է պահում, ասես, դա իր գործը չէ։ Դա նախ եւ առաջ բարոյական հարցեր է առաջացնում։ Երկրորդը, դա հասնելու է Երեւան։ Սա Թուրքիան է, որն ուզում է բնաջնջել մեզ։ Ինչը չհասցրեց 100 տարի առաջ, հիմա է անելու։ Ես չգիտեմ, թե սա մարդկանց էլ ինչպես բացատրել։
Ընդդիմությանն էլ, ընդդիմության գործողություններն էլ չեմ հասկանում։ Ժողովուրդը գալիս է ցույցերի ու չի հասկանում, թե ինչի համար է դա արվում եւ ինչ նպատակ ունի։ Խոսեք մարդկանց հետ՝ թող ձեզ իրենք բացատրեն։ Ես չեմ հասկանում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ