Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վալենտին Միխայլովիչ Զայցեւ-Սուվորովը, Aravot.am-ի տեղեկություններով սեպտեմբերի 20-ին հաղորդում է ներկայացրել Հայաստանի իրավապահ մարմիններին այն մասին, որ իրեն բերման ենթարկելու ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել։
Վալենտին Միխայլովիչ Զայցեւ-Սուվորովը նշել է, որ սեպտեմբերի 20-ին ժամը 03.30-ից մինչեւ ժ.03.40-ն ընկած ժամանակահատվածում, երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղակայված ՌԴ դեսպանատան մոտ մասնակցել է բողոքի ցույցի, որի ժամանակ ոստիկանության ծառայողներն իրեն տեղափոխել են Կենտրոնական բաժին, որի հետեւանքով մարմնի տարբեր հատվածների վրա ունի վնասվածքներ:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Կարդացեք նաև
ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցեր էին տեղի ունենում սեպտեմբերի 19-ին եւ 20-ին։ Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ քաղաքացիները բողոքի ցույցեր սկսեցին, պահանջելով՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը։
Երեկ սեպտեմբերի 20-ին ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց էր անում Ազգային ժողովրդավարական բեւեռը։ Ցույցի ժամանակ մի քաղաքացի պատռեց իր ռուսական անձնագիրը։
Տեսանյութը՝ ԱԺԲ-ի