Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ խփեք, արա՛». մեկ տասնյակից ավելի ոստիկաններով բռունցքներով հարվածում են ցուցարարի գլխին. Ցուցարարները փորձում են վառել Ավինյանի նկարը

Սեպտեմբեր 21,2023 21:10

Երեւանի կենտրոնում անհնազանդության երթեր են: «Նիկոլ, դավաճան», «Արցախ» վանկարկումներով ցուցարարները փողոցներ են փակում: Փողոցներում տեսնելով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ցուցապաստառները՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսով, բղավում էին՝ «եկե՛ք, ասենք»: Հետո, պոկելով Ավինյանի նկարը, որոշեցին վառել, ոչ մի կերպ ցուցապաստառը չայրվեց: Գցեցին գետնին ու սկսեցին տրորել:

Երթն առաջնորդում էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Որոշեցին Մյասնիկյան պողոտայով քայլել դեպի կենդանաբանական այգի: Երբ քայլերթի ժամանակ ցուցարարները հայտարարեցին՝ «թուրք Նիկոլին սիգնալ տուր», նրանց ազդանշաններով միացան բազմաթիվ վարորդներ: Մի ընտանիք, մեքենան փողոցում կանգնացնելով, մանկահասակ երեխայի հետ միացավ շարժմանը: Երթի մասնակիցները հայտարարում էին՝ «մեզ համար չկան սեւեր ու սպիտակներ, մենք բոլորս հայ ենք, որոնք պայքարում են իրենց վաղվա օրվա համար»:

Հետո կարմիր բերետավորները հրաման ստացան՝ բերման ենթարկել փողոցները փակողներին ու սկսեցին բիրտ ուժ կիրառելով՝ փողոցներից բերման ենթարկել ցուցարարներին: «Վերցրե՛ք սրան»,- գոռաց ոստիկաններից մեկը՝ հորդորելով բերման ենթարկել փողոցում կանգնած ցուցարարին: Մեկ ուրիշ ցուցարարի մեկ տասնյակից ավելի ոստիկաններով սկսեցին բռունցքներով գլխին հարվածել: «Մի՛ խփեք, արա, մեղք ա»,- բղավում էին ականատեսները:

Մյասնիկյան պողոտայում ցուցարարների երթը շարունակվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930