Այսօր, սեպտեմբերի 21-ին, ինձ զանգահարեց իմ մտերիմներից մեկը՝ շնորհավորելու Անկախության տոնը։ Ներեցեք, բայց ես ամենաթունդ հայհոյանքը տվեցի այս տոն կոչվածին։
Ի՞նչ տոն, փաստորեն անկախությունը դարձավ հայ ժողովրդի համար իսկական պատուհաս։
Այդ առիթով, ես արդեն արտահայտվել եմ։ Սակայն, այն ինչ շարունակվում է կատարվել՝ աներևակայելի մղձավանջ է։
Հիմարի նման երազում էինք Հայաստանի անկախության մասին։ Երբ ընկերներով հավաքվում էինք, հուզված երգում էինք «Մեր հայրենիքը»։ Նույնիսկ, հեռավոր Կարելիայում, ուսանողական պրակտիկայի ժամանակ, 1975թ․, մեր վրանի ծայրին ես ու իմ ընկեր Մայիս Վանոյանը տեղադրեցինք հայոց եռագույնը։Եվ ո՞վ կսպասեր, որ անկախության սերունդը կապականի ամեն սրբություն՝ Արցախ, հայրենիք, անկախություն։ Հազար անգամ ճիշտ էր մեր ընտանիքի բարեկամներից Թորգոմ Գևորգյանը, Ջեմալ փաշային շանսատակ անող, Արտաշես Գևորգյանի եղբայրը։ Նա տեսել էր ամեն ինչ՝ ցեղասպանություն, առաջին հանրապետություն, Հայաստանի խորհրդայնացում, ստալինյան բռնաճնշումներ։ Եվ երբ, մեր տանը զրուցում էինք և քննադատում սովետն ու երազում անկախության մասին, Թորգոմ Գևորգյանն ասում էր․ «Սուուս, Հայաստանը երբեք այսքան լավ և ապահով չի եղել։ Հանգիստ մնացեք»։ Վիճում, կռվում էինք նրա հետ։
Կարդացեք նաև
Եվ ահա․․․անկախություն։ Եվ այս 32 տարիներին մսխեցինք ամեն ինչ՝ կրթություն, գիտություն, արվեստ, մշակույթ և վերջապես՝ հայրենիք։
Անկախության սերնդի վառ ներկայացուցիչները երիտքպականներն են իրենց գարշապետի գլխավորությամբ։ Դրանք չունեն ոչ մի սրբություն։ Հանուն փողի և վայելքների դավաճանապետը բառի բուն իմաստով վաճառեց Արցախ հայրենիքը, կազմակերպելով հերթական ցեղասպանությունը։
Չգիտեմ, այս օրն ինձ համար, ոչ թե տոնական, այլ սգո օր է։
Ավետիք Իշխանյան
Պարոն Իշխանյան, դուք հիմա անում եք նույն բանը, ինչ բոլշևիկները 1920 թվին, այսինքն փորձում եք կործանել Հայաստանի անկախությունը: Ամաչում եմ, որ առաջ ձեզ հարգում էի:
Պարոն Մանվելյան,
դուք վախեցնում եք ընթերցողին վախենալի բառերով (ինչպես վարվում էին բոլշևիկները) ու այդ պատճառով չեք հարգում ընթերցողի մտավոր կարողությունը` տարբերելու մտքի ազատ արտահայտման իրավունքը ակտիվ խանդող գործողությունից: Պարոն Իշխանյանը Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԿՈՐԾԱՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: Նա չունի նման լծակներ, մի՞թե բարձրագույն կրթություն է պետք այս պարզ բանը հասկանալու համար: : Մինչդեռ նիկոլ փաշինյանը այդ լծակները ունի: Նա խոսում է լավ բաներից (ապագա,…), իսկ ԿԱՏԱՐՈՒՄ Է վախենալի բաներ` մանրից կործանում է Հայաստանի անկախությունը: Հիմա ո՞վ է ավելի փիս հայ դուք, ով միտումնավոր կամ ոչմիտումնավոր շշկռացնում եք ընթերցողին, թե պարոն Իշխանյանը ով արտահայտում է իր վախերը:
Հարգելի Իշխանյան, 1988 թ. անկախ չէինք չէ?, բայց սումգայիթի և կիրովաբադի ջարդեր եղան և խորհրդային միությունում դարձյալ ապահով չէինք։ Ուստի հայերիս անհաջողությունների պատճառն անկախության մեջ չփնտրենք։ Ինձ թվում է, որ վերջին 3 տասնամյակների ընթացքում դրսի ուժերը հետևողականորեն աշխատեցին մեր վրա, քայքայելով մեր կրթական համակարգը, մշակույթը, ավանդույթները, արժեհամակարգը։ Եվ մենք չդիմադրեցինք դրան։ Բացի դրանից, մենք սովոր չէինք անկախությանը և երկրի ներսում առաջացավ ամենաթողություն և զոռբայություն։ Եվ մեր թույլ տված
սխալների համար հիմա մենք հատուցում ենք։
Հայ մարդ, ես, չեմ տեսնում թե որն է *հայերի անհաջողություններ* արտահայտության իմաստը: Այն որ ազգը կա, հուշում է, որ Հաջող/Անհաջող կշեռքի վրա հաջող քարերի կշիռը միքիչ ավելի է, քան անհաջող քարերինը: Ես կարծում եմ, ավելի արդյունավետ է քննարկել, պարզել, արդյոք այդ կշեռքը ճիշտ է զրոյացված (calibrated): Ավելի կարևոր է, կարծում եմ պարզել թե ինչն կազմում է հայ անհատին հատուկ մութ մասը, որը Ձեր ասած (ու ես լիովին համաձայն եմ) դրսի ուժերը ուսումնասիրել են ու կարողանում են օգտագործել ազգը քանդելու համար: Ուսումնասիրել են մեզանից ավելի մանրակրկիտ: Թվենք ազնվորեն մեր թույլ կողմերը (թշնամին վաղուց գիտի նրանք) ու աշխատենք հետևողական այդ մութը, պղտորը պարզ դարձնել, կամ գոնե կառավարելի: Այս ծրագիրը համարժեք է ՀՀ գերժամանակակից զենքով հագեցնելուն: Լիկբեզի պես մի բան` հային սովորեցնել ճանաչել իրեն թույլ և ուժեղ, ճիշտ գնահատել իրեն այս կամ այն բանը անելուց: Բոլոր *հաջողած* ազգերը բաղկացած են մեծամասամբ այսպիսի անհատներից:
Հարգելի Սվետլանա Հարուտյունյան, Ձեր մեկնաբանության վերջնամասի հետ լիովին համամիտ եմ և դա է լինելու մեր ազգի հաջողության գլխավոր ճանապարհներից մեկը, քանզի խոստովանության և ինքնավերլուծության հատկանիշը ուժեղների և ուժեղացողների հիմնական գործիքն է։ Իսկ ով? պետք է դա սկսի կիրառել ազգի համար, եթե երկրի իշխանությունները չեն անում – անելու են դրա կարևորությոնը հասկացող, դիմացինի տեսակետը հանդուրժող և համախմբվող հայրենասեր անհատները։ Դրան ամպայման կխոչնդոտեն, բայց ուժեղ ցանկությունը նպատակին հասնելու կամք և հնարամտություն է ձևավորում։