Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր հոգեւորականների հետ այցելեց Եռաբլուր։ Հոգեւորականները տերունական աղոթք արեցին եւ ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին։ Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին։
Լրագրողները հարցեր ուղղեցին այն մասին, որ այս պայմաններում, երբ Արցախում ցեղասպանություն է, Հայաստանի իշխանության կողմից օգնություն չկա, եկեղեցին ի՞նչ քայլեր պետք է անի։
«Մենք արդեն մեր խոսքը հրապարակել ենք։ Մենք ձեզ ասել են, որ այստեղ մենք գալիս ենք աղոթքի, չենք գալիս այստեղ հարցերի պատասխանելու։ Հարցեր ունեք մեզ, հղեք մեզ Սուրբ Էջմիածնում»,- ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Վեհափառը չպատասխանեց նաեւ լրագրողների այն հարցին, թե չի ուզո՞ւմ գնալ հրապարակ ու միանալ ժողովրդին։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ