Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը չկանխելը ծանրագույն հանցագործություն է. հայտարարություն

Սեպտեմբեր 21,2023 17:33

Ցեղասպանությունը չկանխելը և բոլոր միջոցներով դրա իրականացումը չդադարեցնելը միջազգային իրավունքի նորմերով ծանրագույն հանցագործություն է։

Այս պահին Արդբեջանն Արցախում հայության ցեղասպանության է իրականացնում։ Այն տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների հանցավոր թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ։

Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է։

ՀՀ կառավարության անդամները, քաղաքական մեծամասնությունը, ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կիսում են այս օրհասական պահի ողջ պատասխանատվությունը։

Կոչ ենք ուղղում նրանց՝ գնահատել պահի ծայրահեղությունը, առերեսվել իրականությանը, ցուցաբերել քաղաքական և քաղաքացիական խիզախում, մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությունը և միանալ ժողովրդին։

Սա դավաճանի խարանից մաքրվելու վերջին հնարավորությունն է, այլապես անխուսափելի պատասխանատվության եք ենթարկվելու և պատմության մեջ մնալու եք որպես ցեղասպանության հանցակից։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Երեւան
21 սեպտեմբերի, 2023 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930