Aravot.am-ի խնդրանքով՝ տեր Աբել քահանա Քարտաշյանն անդրադառնալով Հանրապետության հրապարակում կայացած միջադեպին, երբ ցույցի մասնակիցներից ոմանք նեղսրտել էին իր «ուր եք հայեր, եկեք խոստովանեք ձեր սխալը» արտահայտությունից՝ ասաց, որ մեկնաբանելու բան առանձնապես չկա:
«Մարդիկ տարբեր ձեւով են մտածում, խնդիր չկա: Մեկնաբանելու բան չկա, ցասման մեջ են բոլորը, ուզում են իրենց կարծիքը բարձրաձայնել, ասել… Ըմբռնումով եմ մոտենում: Հետո ինքը (զայրացած քաղաքացին-Գ.Հ.) զգաց, որ ես վատ բան չեմ ասում»,- ասաց հոգեւորականը:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հարթակից տեր հայրն ասել էր, որ իրենից սկսած՝ բոլորը պետք է խոստովանեն իրենց սխալները եւ գիտակցելով ներողություն խնդրեն Աստծուց, քանի որ բոլորը մեղավոր են ներկա իրավիճակի համար:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ