Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Շառլ Միշելն ու Ալիևը երեկ. «Ազատությունը» մանրամասներ է ներկայացնում

Սեպտեմբեր 21,2023 17:13

«Ազատություն». Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են՝

❗Միշելը խիստ հիասթափություն է հայտնել Ղարաբաղում ուժի կիրառման կապակցությամբ և վերստին ընդգծել «հրադադարի պահպանման և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության համար անհապաղ վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»։

❗«Այն միջոցները, որ ձեռնարկել է Բաքուն, ուղղակի անընդունելի են։ Միջազգային մակարդակում, այդ թվում՝ Եվրամիությունում, բացասական արձագանք կա»,-ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահին։

❗«Ադրբեջանը պետք է երաշխավորի, որ հայերը հարգվեն և Ադրբեջանում ապագա ունենան»,- ըստ «Ազատության» աղբյուրի, ասել է Միշելը Ալիևի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով, որ հայերի անվտանգությունն ապահովելու հարցում պետք է դեր ունենա նաև միջազգային համայնքը։

❗Ադրբեջանի նախագահը մինչդեռ պնդել է, թե «Ղարաբաղի դեմ գործողությունն արդարացված էր, սա Ադրբեջանի ներքին գործն է», և միջազգային միջնորդության կարիք ինքը չի տեսնում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930