Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկեք թույլ չտանք, որ ներսից նշանառության տակ վերցնեն մեր իսկ անկախությունը. Կոնջորյան

Սեպտեմբեր 21,2023 16:04

Եթե անկախությունը ձեռք բերելուն պես այն դառնար վերջնականապես երաշխավորված ավարտուն մի բան, ո՞րը կլիներ դրա իմաստը: Ծառը, տնկելուն պես չի դառնում ծառ: Շենքը շենք չի դառնում հիմքը դնելուն պես:

Գիտեմ` այս օրերին, շատերդ եք ծանր ապրումների մեջ: Գիտեմ, որ ուզում եք վերցնել ու միանգամից լուծել բոլոր հարցերը, միանգամից ուժեղանալ, միանգամից անկախանալ: Ապրել ամբողջը` միանգամից և մեկընդմիշտ: Գիտեմ, որովհետև, ես էլ եմ նույնը զգում:
Սակայն, ցավոք սրտի, այդպես չի լինում: Եվ լինել անկախ մեկընդմիշտ, նշանակում է լինել անկախ ամեն օր: Լինել անկախ դարերով, նշանակում է լինել անկախ ամեն օր: Բայց դարից երկար ձգվում է օրը, երբեմն: Հայտնի ստեղծագործության այս բառերը, այս օրերին զգացվում են ողջ խորությամբ:
Այսօր մենք ոչ միայն նշում ենք անկախության օրը, մենք ապրում ենք անկախությունը: Ապրում ենք անկախությունը ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ու վաղվա դարերի համար: Ապրում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեզանից հետո եկողների համար:

Հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը: Հենց այդ պատճառով` հիմա մենք պետք է լինենք առավել անկախ քան երեկ, առավել ազատ քան երեկ, առավել ինքնիշխան քան երեկ:

Դա անելու համար, նախ և առաջ, հարկավոր է սթափ գլխով գնահատել մեր շուրջը կատարվողը: Հասկանալ, որ դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից: Որքան նվազեցնեն թիրախի հեռավորությունը, այնքան կնվազի վրիպելու հնարավորությունը:
Եկեք թույլ չտանք, որ մեր ներսից նշանառության տակ վերցնեն մեր իսկ անկախությունը: Եկեք, այս օրերին, ամեն մեկս կատարենք մեր քաղաքացիական պարտքը այնպես, կարծես դա անում ենք դարերի համար: Կարծես` հենց մեր գործողություններից է կախված անկախությունը: Որովհետև հենց այդպես էլ կա՛:

Սա կենդանի պատմություն է: Մենք այս պատմության դիտորդները չենք պարզապես, մենք հիմա ստեղծում ենք այդ պատմությունը: Մենք մի քանի անգամ ունեցել ենք անկախություն, եկե՛ք հիմա ունենանք մեկընդմիշտ: Մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե՛ք հիմա ունենանք մեկընդմիշտ»։

Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930