Երիտասարդները փակել են Հանրապետության Հրապարակի բոլոր մուտքերը:
Նրանք հանրահավաքից առաջ բողոքի ցույց են իրականացնում՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների: Մայրաքաղաքում փակվել են բազմաթիվ փողոցներ։
11 SK110 համարանիշով մեքենան փորձեց վրաերթ իրականացնել խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Կարդացեք նաև
«Մենք դուրս ենք գալիս անհնազանդության գործողություններ անելու, կարող եք միանալ մեզ, կարող եք մնալ այստեղ»,-ասաց ցուցարար երիտասարդներից մեկը, որն այլ երիտասարդների հետ շարժվեց Ամիրյան փողոցով առաջ՝ իրազեկելու երեւանցիներին ժամը 18-ի հանրահավաքի մասին:

Protesters blocked the Khanjyan street and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan in Yerevan, Armenia

Protesters blocked the Khanjyan street and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan in Yerevan, Armenia
«Մենք պետք է դուրս գանք, որպեսզի Հայաստանում լինի իշխանություն, որը կասեցնի այս ընթացքը, որը հայ մարդուն անկախ իր ծննդավայրից՝ հարազատ համարի: Արցախը չպահողը ոչ Սյունիքն է պահելու, ոչ Երեւանը, ոչ մեկիդ ընտանիքին չի պահելու »,-ասաց երիտասարդներից մեկը:
Նրանք կոչ արեցին ժամը 18-ին 100 հազարներով լինել Հանրապետության հրապարակում: Երիտասարդները վանկարկում էին՝ Նիկոլ ցեղասպան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ