Լրահոս
Օրվա լրահոսը

«Ան»կախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում

Սեպտեմբեր 21,2023 15:26

Հայաստանում իրականացվել է կարևոր հետազոտություն անկախության սերնդի՝ երիտասարդների շրջանում։ «Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» ուսումնասիրությունը իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։

Հետազոտությունն առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի սեպտեմբերի 28-ին, ժամը 13։30 «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան  2) կայանալիք միջոցառման ընթացքում։

Հետազոտության արդյունքները կներկայացնեն և կքննարկեն ԵՊՀ Սոցիոլոգիայի Ֆակուլտետի դասախոսներ Սոնա Բալասանյանը, Հարություն Վերմիշյանը և Տատյանա Դարբինյանը,  ՀՀ-ում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային համակարգող Մարսել Ռյոթիգը։

«Տվյալ հետազոտությունը բացահայտում է Հայաստանի երիտասարդների մտահոգությունները, ձգտումները, արժեքները և կենսակերպը։ Այսօրվա 14-29 տարեկան երիտասարդները մեծացել են Խորհրդային միության փլուզումից հետո՝ անկախ Հայաստանում, նրանք «անկախության սերունդն են»։ Այս իմաստով, այս սերունդը ներկայացնողն է մի կողմից՝ խորհրդային ժառանգության, մյուս կողմից՝ հայաստանյան հասարակության հետագա զարգացման»,-նշում են հետազոտության հեղինակները։

«Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» նախագիծը մի հսկայածավալ հետազոտություն է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով, որի արդյունքների վերլուծությունը արտացոլում է երիտասարդ սերնդի ընկալումները, իրազեկվածությունը, սպասելիքներն ու մոտեցումները փոփոխվող իրողությունների վերաբերյալ: Հետազոտությունը մատնանշում է երիտասարդներին առնչվող մարտահրավերները և վեր հանում հասարակության ներսում առկա հրատապ խնդիրները: Որպես հետազոտության նախատիպ և կողմնորոշիչ ծառայել է Երիտասարդների ուսումնասիրության գերմանական հայտնի «Շելլ» մոդելը, որը Գերմանիայում իրականացվում է 1953թ. ի վեր: Նմանատիպ հետազոտություն ՖԷՀ նախաձեռնությամբ իրականացվում է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930