Տեղեկացրել էինք, որ այսօր Եվլախում տեղի ունեցած բանակցություններին զուգահեռ՝ ադրբեջանական կողմը կրկին կրակ էր բացել ՝ Կուրթանի հատվածից: Ստեփանակերտի հարակից տարածքներում հնչել են նաեւ հրետանու պայթյուններ:
Ստեփանակերտի բնակիչները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ այս պահին կրակոցները դադարել են: Տեղեկություններ կան, որ ռուս խաղաղապահներն են միջամտել-միջնորդել:
Կրակոցների ընթացքում քաղաքում որոշակի խուճապ է եղել, սակայն իրավիճակը կառավարվել է, մարդիկ արագ տեղափոխվել են ապաստարաններ:
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփանակերտի արվարձաններում երկու ժամ առաջ երկկողմանի հրաձգություն է եղել, հիմա իրավիճակը հանգիստ է:
Կարդացեք նաև
Ստեփանակերտի բնակիչ Ալիսա Ամիրխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ամենաբարդն անորոշությունն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ