«Դժվար է Եվլախում մեկ հանդիպումից ակնկալել, որ Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները կլուծվեն»,-այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի ներկայացուցչին։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրին, որը վերջ կդնի հակամարտությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն առայժմ շատ մանրամասներ չեն հայտնում Եվլախի հանդիպումից։ Նշվում է՝ «Հանդիպմանը քննարկել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման հարցերը»։
«Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը, սպասում է հայկական իշխանությունների արձագանքին»,-ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ