«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր Վովա Վարտանովի տեղեկություններով՝ ռուս խաղաղապահ զինվորները գոնե երկու կետում Արցախում արցախցի զինվորների հետ մի խրամատում պատերազմել են:
«Տեղյակ եմ՝ գոնե երկու կետում կռվել են, ու դա կապ չունի՝ ռուսը ինչ է ասում, ինչ, ոնց »,-Aravot.am-ին ասաց Վարտանովը:
Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է սահմանափակ մոբիլիզացիա անի, վարժանքներ ու մտնի ապաշրջափակման, թեկուզ՝ Նախիջեւանի միջոցով. «Նախիջեւանով գնանք, Արցախն ազատագրենք: Հակառակորդը լավ գիտակցում է դա, դրա համար լիքը զորք է լցրել Նախիջեւան: Բայց ինչքան էլ զորք լցնես, եթե փոքր սենյակում, որն ունի երկու դուռ ու երկու պատուհան, հարյուր հոգի էլ լինեն, մեկ է՝ չորս հոգի են կռվելու: Նախիջեւանի միջոցով կարելի է հասնել մեծ նպատակների: Մեզ պետք է դիվանագիտական համապատասխան ֆոն, վարժված մի քանի բրիգադ, որը հնարավոր է ստեղծել մոբիլիզացիա անելով: Եթե «դուխ» չունեք բացահայտ մոբիլիզացիա անելու, թաքուն արեք մոբիլիզացիան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ