Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար։
Նրանք կողմ են արտահայտվել ֆրանսիացի պատգամավոր և Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոյի խնդրանքին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի նկատմամբ ԼՂ հայ բնակչության վրա հարձակման համար,- X-ում գրել է պատգամավորը։
Նամակում պատգամավորները, մասնավորապես, կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել «էթնիկ զտումները» և «նոր պատերազմը» կանխելու համար։
Կարդացեք նաև
Plus de 60 députés européens me suivent pour demander que l’Europe sanctionne le régime d’Ilham Aliyev pour son offensive contre le peuple arménien du Haut-Karabakh. pic.twitter.com/AXabwkTUm2
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) September 21, 2023