Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Պուտինի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհված խաղաղապահների ընտանիքներին

Սեպտեմբեր 21,2023 14:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: Նա ընդգծել է, որ ամենափութաջան կերպով քննություն կանցկացվի կատարվածի վերաբերյալ, և բոլոր մեղավորներն արժանի պատիժ կկրեն: Այդ հարցով երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են: Ալիևը նաև պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին:

Ըստ հաղորդագրության՝ երկու նախագահները կարևորել են խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Այդ համատեքստում առավել մեծ նշանակություն է տրվել ռուսական միջնորդությամբ Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսությանը:

Բացի այդ, քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացմանն ու հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլեր: Վլադիմիր Պուտինը շեշտել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում համագործակցել ռուս խաղաղապահների հետ:

Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղղությամբ՝ հիմնվելով 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ հայտնի պայմանավորվածությունների վրա, առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատում և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հ․ Գ․ Երեկ զոհված խաղաղապահների թվում է եղել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի 52-ամյա տեղակալ, առաջին աստիճանի կապիտան Իվան Կովգանը, հայտնում է SeverPost գործակալությունը։

Սեպտեմբերի 20–ին «ՈւԱԶ»-ի գնդակոծման հետևանքով հայ բնակչությանը պաշտպանելիս զոհվել է հինգ ռուս խաղաղապահ, գրել էր «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Նրանց թվում են հրամանատարի երկու տեղակալները։ Կատարվում է հետաքննություն, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն «ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար»։

Լուսանկարը՝ արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930