Հռոմ, 19 սեպտեմբերի. «Մենք շատ խիստ մտահոգություն ենք հայտնում և վճռական կերպով դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումը Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա, որն արդեն ամիսներ շարունակ ենթարկվել է անօրինական շրջափակման, ինչը թույլ չի տվել սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը: Բաքվի հարձակումը 2020 թվականի զինադադարի համաձայնագրերի լուրջ խախտում է:
Մտահոգիչ է նաև այն, որ Ռուսաստանը, նախապես տեղեկացված լինելով ադրբեջանցիների կողմից, չդադարեցրեց այս նոր էսկալացիան։
Հուսով ենք, որ Իտալիայի կառավարությունը վճռականորեն կգործի նաև Բաքվի հետ կառուցված սերտ էներգետիկ և առևտրային հարաբերությունների շնորհիվ՝ դյուրացնելու այս նոր ճգնաժամի արագ լուծումը»,- նշված է Պատգամավորների Պալատի և Սենատի արտաքին և պաշտպանության հանձնաժողովների «Հինգ աստղ» շարժման խորհրդարանականների գրառման մեջ:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև