«Այսօր բոլորիս ուշադրությունը բեւեռված է մեր ազգային պատկանելության, մեր ինքնության, մեր արյունի, մեր մարմնի նկատմամբ այս խոշտանգումի ծանր ցավին, որ պատել է բոլոր հայերին: Եվ մենք այսօր միասին պիտի խորհենք շատ կարեւոր իմաստությամբ լուծումներ գտնելու… Քաղաքական իրողությունները քաղաքական ճանապարհորդություն են ենթադրում եւ այդ ամբողջ քաղաքային իրողությունը, որը թելադրվում է քաղաքական մտքի արդյունքում, ես թողնում եմ քաղաքական գործիչներին»,-Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 20-ին ասել էր Մովսես գյուղի քահանա տեր Աբել քահանա Քարտաշյանը:
Նրա ձեւակերպմամբ, այս իրողությունը նախ եւ առաջ հոգեւոր իրողություն է, եւ մենք պարտվում ենք հոգեւոր իրականության մեջ, ու մեր պատերազմը չար ուժերի դեմ է:
«Բոլոր տեսակ սխալներից, բոլոր տեսակի վայրիվերումներից կարող ենք ազատագրվել միմիայն խոստովանությամբ, եւ այս հարթակը պիտի դառնա խոստովանության հարթակ, այստեղ պետք է մարդիկ գան կանգնեն ու խոստովանեն իրենց սխալները եւ այդ բոլոր սխալների ամբողջությունը գիտակցելով՝ Աստծուց ներողություն խնդրենք»,-ասել էր քահանան:
Դիմելով բոլորին, եւ ամերիկահայերին, եւ Ռուսաստանի հայերին՝ տեր Աբելն ասել էր. «Ուր եք հայեր, եկեք խոստովանեք ձեր սխալը, եկեք ասեք, որ ձեր հարմարավետության համար եք թողել, լքել Հայաստանը, ասեք, որ արդարություն, արդարամտություն չեք տեսել, պրոբլեմը տեսել եւ չեք լուծել, թողել գնացել եք, եկեք խոստովանեք սիրելիներ»
Կարդացեք նաև
Քահանայի կոչը բորբոքել էր հավաքվածներին: «Ի՞նչ պիտի խոստովանենք»,-գոռում էին այս ու այն կողմից, մի քանիսը նույնիսկ մոտեցան հարթակին, որտեղ տեր Աբելն էր:
«Ճշմարտությունը դառը դեղ է, այդ պահին դեղն ընդունողները դառնություն են զգում, բայց ճշմարտությունը ազատագրում է մեզ, այս ճշմարտությունների մասին պիտի բարձրաձայնվի»,-ասաց քահանան:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ