Հռոմ, 19 սեպտեմբերի. «Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները միջազգային իրավունքի անընդունելի խախտում են և լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության համար. կա հիմնավոր ռիսկ, որ այդ գործողություններն ուղղված են հայ բնակչության բռնի գաղթին սեփական հողից, դե ֆակտո էթնիկ զտման միջոցով»,- այս մասին հայտարարել է Fratelli d’Italia-ի պատգամավոր, Արտաքին և համայնքային հարցերի հանձնաժողովի անդամ Էմանուելե Պոցոլոն
«Ադրբեջանական զորքերը պետք է զերծ մնան ցանկացած ագրեսիվ գործողությունից, Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, և Եվրոպան պետք է շարունակի նպաստել խնդրի դիվանագիտական լուծմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- եզրափակել է նա:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև