Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ ասում են՝ ինչո՞ւ Ասկերանում չեք, բա Կապանի սահմա՞նը, բա մեր Հայաստանի սահմաննե՞րը»․ Ռոմիկ Մխիթարյան

Սեպտեմբեր 21,2023 13:08

«Մեր բոլորի համար շատ ծանր վիճակ է այսօր։ Երկրապահի հասցեին այս բառերն արտահայտողները․․․ Պատասխանելու բան էլ չկա դրան»,- Եռաբլուրում լրագրողներին ասաց ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքի ղեկավար եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով Եռաբլուրում զոհված զինծառայողների եւ ԵԿՄ-ականների միջեւ միջադեպին։

«Ինձ ասում են՝ ինչո՞ւ Ասկերանում չեք կանգնած։ Բա Կապանի սահմաննե՞րը, բա մեր Հայաստանի սահմաննե՞րը։ Իջնե՞նք գնանք Ասկերան։ Եթե դուք այդպես եք պատկերացնում, որ մենք կարող ենք մեր Հայաստանի դիրքերը թողնել, գնալ Ասկերան․․․ Լավ, գնանք, այնտեղ էլ կռվենք, խնդիր չկա, բա մեր դիրքերը հիմա ո՞վ պահի, հազարից ավելի մարդ կա հիմա դիրքերում կանգնած»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Նա հավելեց․ «Դուք էլ մեր հոգեկան վիճակը հասկացեք, թե մեզ համար ինչքան ծանր է։ Մեր ընկերներն են հիմա այնտեղ, մեր ընկերներին հեսա փորձելու են կոխել Բաքվի բերդերը։ Մենք դա շատ լավ հասկանում ենք։ Մենք հիմա մեր պարտականությունն ենք կատարում, մենք էլ մեր սահմաններն ենք պահում»։

Հարցին, թե ինչո՞ւ Արցախին օգնելու համար Հայաստանում զորահավաք չհայտարարվեց, Ռոմիկ Մխիթարյանը պատասխանեց․ «Այդ հարցերը զորահավաք հայտարարողին տվեք, մենք զորահավաք հայտարարող չենք»։

Նա նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի լուծարումից հետո զրոյից պետք է սկսել բանակ կառուցել, ինչպես 1988 թվականին եղավ։

Հարցին, թե եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, ինչպե՞ս են բանակ կազմավորելու, նա պատասխանեց․ «Այն ժամանակ էլ էր Ադրբեջանի կազմում։ Մենք ազատագրել էինք այդ ամեն ինչը, հլա մի բան էլ ավել։ Դե թող պահեին բոլոր իշխանությունները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նկարը՝ Ռոմիկ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930