Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի այս թեզի շարունակական շրջանառման պարագայում կարելի է ակնկալել նաև ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ավելի ոտնձգությունների իրականացում. Վարուժան Գեղամյան

Սեպտեմբեր 21,2023 12:24

Այն մասին, թե ինչ է մտածում Թուրքիան Հայաստանի ապագայի վերաբերյալ, կարելի է տեսնել Էրդողանի այս խոսքերում. «Այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Հայաստան պետությունը, բնակչության 80 տոկոսից ավելին կազմում էին մուսուլմանները»։

Այսպիսի պնդումները հարևան պետության ղեկավարի կողմից կարելի է դիտարկել որպես ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ հավակնությունների լեգիտիմացում. եթե Հայաստանի բնակչությունը մեկ դար առաջ կազմում էին թուրքերն ու չերքեզները, ուրեմն կասկածի տակ են առնվում հայկական պետականության հիմքերը՝ որպես իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի պետական կազմավորում։

Ավելին, այս թեզի շարունակական շրջանառման պարագայում կարելի է ակնկալել նաեւ ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ավելի առարկայական ոտնձգությունների իրականացում։ Օր.՝ տարաբնույթ հայրենակցական միությունների ստեղծում, միջազգային ատյաններում հայցերի բարձրացում եւ այլն, ինչն արդեն սկսվել է և շուտով Հայաստանում կտեսնենք թուրքական հայրենակցական միությունների աշխատանքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930