Ստեփանակերտում լսվում են հրաձգային զենքերի կրակոցներ, հրետակոծության ձայներ։
Ակնհայտ է, որ թշնամու նպատակը Եվլախում ընթացող «բանակցությունների» ֆոնին Ստեփանակերտը գրավելն ու հայությանը լիակատար կապիտուլյացիայի տանելն է։
Սա կենդանի օրինակ է, թե ինչ է նշանակում Ադրբեջանի հետ բանակցություն, եթե խոսում ես թույլ դիրքերից։ Համանման ճակատագիր է սպասում նաև հայկական հողերին, քանի դեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը «կադաստրի թուղթ» չունի, պատերազմի չի ներգրավվելու և այլն։
Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել։ Հայտնում է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը։
Կարդացեք նաև
Հայկական ալիք