«Դուք եւ ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին այսօր զոհված զինծառայողների հարազատները թույլ չեն տվել մտնել Եռաբլուր։
Միջադեպից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ Աղազարյանն ասաց․ «Փոխեք իշխանությունը, փոխեք իշխանությունը։ Ճիշտ է ասում պարոն Ասլանյանը, տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով՝ ես հրաժարական չեմ տալու»։
Դիտարկմանը, որ ժողովուրդն այլեւս ՔՊ-ին չի վստահում, Աղազարյանը պատասխանեց․ «Խնդրում եմ, դուք ձեր հարցադրումներում վիրավորանք մի մտցրեք, ես էլ չեմ պատասխանի: Մանդատը դուք չեք տվել, որ պահանջեք վայր դնել։ Մանդատը եղել է Սահմանադրությամբ նախատեսված գործընթացի արդյունքում, հետեւաբար ըտենց բան չէ, որ մանդատը վայր դնենք»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի եկել Եռաբլուր, նա պատասխանեց, որ երեւի կգան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ