«Ազատություն». ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին ձեր Անկախության օրվա առթիվ», – ասված է Էնթոնի Բլինքենի ուղերձում:
«Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», – հայտարարում է ԱՄՆ պետքարտուղարը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև