«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին այսօր զոհված զինծառայողների հարազատները թույլ չեն տվել մտնել Եռաբլուր։
Միջադեպից հետո լրագրողների հարցին, որ եթե ՔՊ-ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ի՞նչ էին սպասում ժողովրդից, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Հավեսներդ չունեմ ձեր հետ խոսելու, որովհետեւ դուք բոլորդ պետությունից շատ հեռու եք, դուք իշխանությունն ու պետությունն իրարից չեք տարբերում։ Դուք իշխանություն ն ու հայրենիքն իրարից չեք տարբերում։ Մի բան է հայրենիքը, մի բան է պետությունը, մյուս բան է իշխանությունը»։
Հարցին, թե իրենք հայրենիքի համար ի՞նչ են անում, Արցախում մարդկանց կոտորում են, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Ես հայրենիքի համար երեք անգամ կյանքս դրել եմ։ Դուք գնացեք նայեք, թե ով ինչ ճանապարհ է անցել։ Այնտեղ՝ անհետ կորածների հուշարձանին իմ հարազատ հորաքրոջ տղան 1992 թվականից կորած, ես հենց գալիս եմ, առաջինը գնում են նրան ծաղիկ դնելու։ Իսկ ներսում իմ 7 զինվոր ընկերներս են։ Ես ձեզանից մեկը մտածում է, որ ինքն ավելի հայրենասեր է ու երկիրն ավելի է սիրում, շատ սխալվում եք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ