Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը և երկխոսության կոչ է արել:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է: Եվ դա կարող է լուծվել երկխոսության միջոցով: Մենք խոսել ենք երկու կողմերի հետ էլ: ԱԳՆ ղեկավարը հաղորդագրություն և առաջարկ է ուղարկել և մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց համար լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ռայիսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ