Քիչ առաջ Եռաբլուր պանթեոն են եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը:
Գիշերը Եռաբլուրում անցկացրած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները նրանց թույլ չեն տվել մտնել պանթեոնի տարածք: Տեսնելով իշխանական պատգամավորներին՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ընդառաջ են գնացել նրանց, հրմշտոց ու քաշքշոց է սկսվել: ՔՊ-ական պատգամավորները փորձում էին արդարանալ, թե իրենք հարգանքի տուրք են ցանկանում մատուցել, Հակոբ Ասլանյանն ասում էր, որ պանթեոնում թաղված հարազատներ ունի, սակայն ծնողները թույլ չտվեցին, որ նրանք մտնեն պանթեոնի տարածք:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ասում է՝ եկել ենք անկախություն նշենք. ի՞նչ անկախություն…»,- միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում վրդովված ասում էին ծնողները՝ ՔՊ-ական պատգամավորների գալը սադրանք որակելով եւ հայտարարելով, որ ոչ մի ՔՊ-ական իրավունք չունի Եռաբլուրն անարգելու:
«Մեր խայտառակությունն է սա: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցը պետք է քննարկվի հրապարակավ, դե թող գա՝ ժողովրդի հարցերին պատասխանի հրապարակավ: Էդ ինչպե՞ս եղավ, որ առանց հանրաքվե, առանց որեւէ բանի՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Ազգի դավաճաններն իրավունք չունեն Եռաբլուր մտնելու»,-հայտարարեց ծնողներից մեկը:
Զոհվածների ծնողներն անարգանք են համարում, եթե իշխանության ներկայացուցիչները մտնեն Եռաբլուր, ասում են՝ անգամ նրանց անունից ծաղկեպսակ թույլ չեն տալու դնել, քանի որ դա էլ է անարգանք իրենց որդիների եւ Արցախն ազատագրած Վազգեն Սարգսյանի շիրիմների նկատմամբ:
Հիշեցնենք, «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները գիշերը անցկացրել են Եռաբլուրում: Վաղ առավոտից նրանց են միանում քաղաքական, հասարակական գործիչներ՝ թույլ չտալու իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոնի տարածք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պիտի թքեին դրանց երեսներին, բոլորով