Ս․թ․ սեպտեմբերի 20-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսի հետ (Միչիգան, դեմոկրատ)։ Հանդիպման ընթացքում դեսպանը սենատորին է ներկայացրել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա անվտանգային իրավիճակը։
Քննարկման առանցքային հարցն էր սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ վրա չհրահրված լայնածավալ հարձակումը, որը հետևել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ շարունակվող շրջափակմանը։
Դեսպանը առանձնահատուկ ընդգծել է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել իրավիճակի կայունացման հարցում ԱՄՆ դերին և ներգրավմանը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև