«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել: ՊԵԿ-ը նրան պատկանող «Նիկոլյան» ՍՊԸ-ի մասով արձանագրություն է կազմել եւ որոշում կայացրել։
Ի դեպ, այս որոշումը եղել է Ադրբեջանի դրոշը վառելուց հետո: «Ժողովուրդ»–ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա էլ ՊԵԿ-ի որոշումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում:
Արամ Նիկոլյանի ներկայացուցիչը չցանկացավ խոսել, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, որի հետ Արամ Նիկոլյանը չի համաձայնել եւ դիմել է դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում