Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 21-ը՝ Եռաբլուրում. զոհվածների ծնողներն այնտեղ են, որ թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն

Սեպտեմբեր 21,2023 08:15

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի օրը, վաղ առավոտից, Եռաբլուր պանթեոնում են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, քաղաքական-հասարակական գործիչներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, կեսօրին, Ադրբեջանը «հատուկ օպերացիայի» անվան տակ կրկին հարձակվեց Արցախի վրա: Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում 200 զոհ կա, վիրավորների թիվը հասնում է 400-ի: Երեկ ռուս խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կրակը դադարեցնելու մասին, իսկ այսօր Եվլախում կայանալու է Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների հանդիպումը:

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները գիշերը եղել են Եռաբլուրում. «Մենք գիշերը լուսացրել ենք Եռաբլուրում, որպեսզի թույլ չտանք, որ այս ապիկարները ոտք դնեն այստեղ, որովհետեւ իրենք դրա իրավունքը չունեն: Իրենք Եռաբլուրի իմաստը չեն հասկանում, ձեւական գան, որ ի՞նչ»:

Ծնողները լրագրողների հետ զրույցում տեղեկացրին, որ ողջ գիշերվա ընթացքում, ոչ էլ առավոտ կանուխ իշխանության ներկայացուցիչները չեն այցելել Եռաբլուր: Մի քանի պսակներ են միայն այս ընթացքում բերվել՝ դրվել:

Ծնողները՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա Եռաբլուր: Պաշտոնական հաղորդագրություն՝  Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այսօր այցելության մասին չի հրապարակվել: Երեկ մեզ չհաջողվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսնակից ճշտել՝ գնալու՞ է նա Եռաբլուր պանթեոն, թե՝ ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930